top of page

Իրանը պատրաստվում է շարունակել երկրի լայնածավալ պաշտպանությnւնը. իրանական ԶԼՄ-ները՝ Թրամփի հայտարարության մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Իրանը պատրաստվում է շարունակել երկրի լայնածավալ պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է իրանական Tasnim գործակալությունը:

Անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան Tasnim-ի թղթակցին հայտնել է, որ Դոնալդ Թրամփը նահանջել է կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մտադրությունից, քանի որ Իրանի ռազմական սպառնալիքները դարձել են հավաստի։

«Այս նահանջի համար ևս մեկ կարևոր գործոն է հանդիսացել ֆինանսական շուկաների ճնշումը և ԱՄՆ-ի ու Արևմուտքի ներսում պարտատոմսերին ուղղված սպառնալիքների աճը։

Պատերազմի սկզբից ի վեր միջնորդների միջոցով Թեհրանին ուղարկված հաղորդագրություններին տրվել է հստակ պատասխան, որ երկիրը կշարունակի պաշտպանվել մինչև անհրաժեշտ զսպման մակարդակին հասնելը։

Որևէ բանակցություն տեղի չի ունեցել և չկա, իսկ նման հոգեբանական պատերազմի միջոցով հնարավոր չէ վերականգնել Հորմուզի նեղուցի նախապատերազմյան վիճակը կամ էներգետիկ շուկաների հանգստությունը։ Թրամփի հինգօրյա վերջնագիրը դիտարկվում է որպես ժողովրդի դեմ հանցագործությունների ծրագրի շարունակություն, և Իրանը պատրաստվում է շարունակել իր արձագանքն ու երկրի լայնածավալ պաշտպանությունը»,- գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Թրամփը հայտարարել էր, ԱՄՆ-ը և Իրանը շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում իրենց թշնшմանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ և հիմնվելով այդ խորը, մանրամասն և կառուցողական խոսակցությունների վրա, հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել ԱՄՆ ուժերի հարվածները իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին:

 
 
1/3426
bottom of page