ԱՄՆ փոխնախագահի հետ լավ հեռախոսազրույց եմ ունեցել. Զելենսկի
- Jul 31
- 1 min read

Լավ հեռախոսազրույց եմ ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Դրա մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Քննարկել ենք Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ մեր վերջին հանդիպման արդյունքները՝ դրական և արդյունավետ։ Ռուսաստանի օդային հարվածները մեր երկրի դեմ չեն դադարում, և հակաօդային պաշտպանությունը, մասնավորապես՝ Patriot-ի բալիստիկ հրթիռների դեմ նախատեսված խոցիչները, մնում է հիմնական առաջնահերթությունը։
Խոսել ենք նաև համաշխարհային շուկաների համար ռուսական պատերազմի հետևանքների մասին։ Պայմանավորվել ենք, որ մեր թիմերը կապի մեջ կլինեն և կաշխատեն այսօր քննարկած բոլոր հարցերի վրա։ Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինային աջակցելու համար», - նշել է նա։




















