Անձրևի հետևանքով Գյումրիի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղները
- 52 minutes ago
- 1 min read

Օգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկները։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից հեռացնելով ընդհանուր մոտ 125 խմ ջուր։




















