top of page

Սերիա Ա. «Միլանը» տանը հաղթեց «Վենեցիային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

  • 2 minutes ago
  • 1 min read

Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» վստահ հաղթանակ տարավ «Վենեցիայի» նկատմամբ (2-0)։

Հանդիպման մեծ մասում «ռոսոներիները» բավականին դժվարությամբ էին կոտրում հյուրերի դիմադրությունը, սակայն 69-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը բացեց խաղի հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, «Վենեցիայի» ֆուտբոլիստ Ռեդուան Հալհալը գրավեց սեփական դարպասը (ինքնագոլ)՝ վերջնական կետ դնելով այս խաղում։

Այս հաղթանակից հետո «Միլանը» 2 խաղից հետո վաստակեց 6 միավոր և գլխավորեց Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Վենեցիան» անցկացրած երկու հանդիպումներից հետո միավոր չի վաստակել և զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը:

 
 
1/3754
bottom of page