«Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
2 hours ago
1 min read

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում շարունակել ճանապարհը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարները և շտապօգնության բժիշկը քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։




















