top of page

ՌԴ-ն Հայաստանից Գյումրիում ռուսական ռшզմաբազան դուրս բերելու մասին դիմումներ չի ստացել. Միխայիլ Գալուզին

2 hours ago
1 min read
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում ռուսական ռազմական բազան դուրս բերելու մասին դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության և Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այդ մասին «Известия»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում ռուսական ռազմական բազան դուրս բերելու մասին դիմումներ չի ստացել և շարունակում է այն համարել հանրապետության և Հարավային Կովկասի անվտանգության կարևոր տարր։ Այդ մասին «Известия»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազայի դուրսբերման վերաբերյալ դիմումներ մենք չենք ստացել։ Մենք նախկինի պես ելնում ենք այն բանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական տիրույթում, սակայն Մոսկվան դրան դեռևս իրական այլընտրանք չի տեսնում։

«Շատերը լիովին արդարացիորեն տալիս են հարց. իսկ որն է այլընտրանքը։ Այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, այդպիսին չի նկատվում։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել այս դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորներին։ Թեկուզև Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության ուժով»,- նշել է ԱԳ փոխնախարարը։

Ընդ որում՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության շարունակությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակներում, հավելել է Գալուզինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է զինվորականներին դուրս բերել Հայաստանից, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշում կայացնի հենց Մոսկվան։


 
 
1/3785
bottom of page