Դա կազմակերպված է եղել, գիտեմ, թե ում կողմից. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի ու հայհոյելու մասին
- 2 hours ago
- 1 min read

Իմ կարծիքն այն է, որ դա կազմակերպված էր, գիտեմ, թե ում կողմից է կազմակերպված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով երեկ իր ու քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպին ու իր հայհոյելուն:
«Ես վստահ եմ, որ ինչքան մոտենանք ընտրություններին՝ նման դեպքերը շատ են լինելու, գալ ու որդեկորույս, անհայտ կորածների ծնողների ու բարեկամների մեջ խառնվել ու քաղաքական նպատակ հետապնդել՝ ուղիղ եթերով ՀՀ ԱԺ նախագահին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, գիտեմ, թե որտեղից է դա ուղորդվել:
Կարծում եմ՝ 2-3 սուբյեկտ կա, որ կարող է դրա պատասխանը տալ, եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, վստահ եմ՝ կգործեն, եթե մյուս կողմի գործողությունների մեջ ինչ-որ բան գտնեն, կարձագանքեն»,- նշել է նա:
Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ շնորհակալ է հայ ժողովրդից՝ հարձակումից հետո իրեն աջակցության խոսքեր հայտնելու ու դրական մեկնաբանություններ գրելու համար:




















