top of page

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա․ Գրիգորյան

  • Apr 23
  • 1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա։


Այս մասին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հունաստանում Դելֆիի տնտեսական ֆորումի ժամանակ։


Գրիգորյանը անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը և նշել դրա ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։


Այս համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ ձեռք բերված խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա։


Գրիգորյանը նաև խոսել է հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորության մասին՝ անդրադառնալով գործող համաձայնագրերի իրականացմանը և ի հայտ եկող տնտեսական հնարավորություններին։




 
 
1/3558
bottom of page