top of page

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին

  • 5 hours ago
  • 1 min read

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին։

Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին։


 
 
1/3596
bottom of page