top of page

Հունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ

  • 2 hours ago
  • 1 min read

Հունգարիայի խորհրդարանը երեքշաբթի օրը կայացած նիստում բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու և նրա՝ ԵՄ անդամակցության դեմ. վկայում են քվեարկության արդյունքները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը չաջակցելու, պատերազմին և Եվրամիությունը ռազմական դաշինքի վերածելուն չաջակցելու, ինչպես նաև անդամ երկրների ինքնիշխանությանը սպառնալու փորձերի մասին» փաստաթղթին կողմ է քվեարկել 142 պատգամավոր, դեմ՝ 28, ձեռնպահ՝ չորսը: Նիստի հեռարձակումն իրականացվել է խորհրդարանի կայքում:

 
 
1/3392
bottom of page