top of page

Կրակnցներ՝ Աբովյան քաղաքում. կա վիրավnր

  • 6 days ago
  • 1 min read

Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում, ժամը 15:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Կա վիրավոր։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր, նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։



Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենա, որն ըստ նախնական տեղեկությունների տուժածինն է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 
 
1/3621
bottom of page