top of page

Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները

  • 2 minutes ago
  • 1 min read

Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները: Այս մասին հայտնում էՀայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հունիսի 15-ից 26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:



Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:



Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:



Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո՝


Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր (Մ18)


Տիգրան Համբարձումյան՝ 5 միավոր (Մ14)


Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18)


Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18)


Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18)


Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16)


Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14)


Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18)


Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18)


Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16)


Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14)


Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14)



Վաղը հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

 
 
1/3633
bottom of page