Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան
- 48 minutes ago
- 1 min read

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Այցի շրջանակում տեղի է ունենալու Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին




















