Ծառուկյանի՝ քնեցրած առյուծներից մեկը չի զարթնել.
- 5 hours ago
- 1 min read

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչեով իր տեղեկությունները։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
«Մեկնաբանություն ստանալու համար մենք դիմեցինք Կենդանաբանական այգի, սակայն մամլո խոսնակը հրաժարվեց հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։
Մենք սպասում ենք Երևանի քաղաքապետարանի պարզաբանմանը»,-գրում է աղբյուրը։
ՔԿ-ն երեկ հայտնեց, որ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։
Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:
Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:




















