Լարված իրավիճակ «Արմավիր» ՔԿՀ–ում. դատապարտյալը երկրորդն օրն է՝ ինքնավնասում է կատարվել
- 11 hours ago
- 1 min read

Լրահոս
News
Լարված իրավիճակ «Արմավիր» ՔԿՀ–ում. դատապարտյալը երկրորդն օրն է՝ ինքնավնասում է կատարել
18:57, 20.04.2026
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Պատահարներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Պատճառը «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Գեղամ Պետրոսյանի կողմից ինքնավնասումն է, որը նախ երեկ էր նա կատարել՝ կտրելով դաստակի երակները, ինչից հետո նրան տեղափոխել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Սակայն այսօր քրեակատարողական հիմնարկը որոշել է, որ նա պետք է նորից հետ վերադարձվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որն արվել է։
Քիչ առաջ Գ. Պետրոսյանը դարձյալ ինքնավնասում է կատարել և այդ մասին դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Մինչդեռ թե՛ Գ. Պետրոսյանը, թե՛ մի քանի դատապարտյալներ պատրաստվում են առաջիկայում դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ ոչ միայն հացադուլ, այլ նաև խմբակային ինքնավնասումներ կատարել։




















