top of page

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան

  • 2 hours ago
  • 1 min read

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այն ռազմաբազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվում իրանական տարածքի վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադրություն չունի հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ։ Միայն այն բազաները, որոնցից հարձակումներ են իրականացվում մեր տարածքի վրա, կթիրախավորվեն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

 
 
1/3395
bottom of page