top of page

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բшխումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն․ Արտակ Զաքարյան

5 hours ago
1 min read

«Ընդգծել է, որ ձեռնարկվել են հետախուզական և տեղեկատվական միջոցառումներ՝ վստահեցնելով, որ ցամաքային զորքերն իրավիճակի վերաբերյալ ունեն համապարփակ հետախուզական տեղեկատվություն։

Այս հայտարարությունները հնչել են Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական ակտիվության աճի և ամերիկացի պաշտոնյաների կողմից Իրանի հասցեին հնչող հայտարարությունների ֆոնին։

Թեհրանը շարունակում է զգուշացրել է, որ նոր ռազմական գործողությունների դեպքում ԱՄՆ ռազմակայաններն ու ռազմածովային ուժերի օբյեկտները կհայտնվեն հարվածների թիրախում։

Միաժամանակ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն: Հոկտեմբերի 7-ին ամերիկյան Axios լրատվականը հաղորդել է, որ Պենտագոնը հրահանգել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը՝ պատրաստ լինել Իրանում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը։

Նախագահ Թրամփը վստահեցրել է, որ մինչև միջանկյալ ընտրությունների ավարտը (նոյեմբերի 4) ոչինչ չի լինի»,- նշել է նա:


 
 
1/3831
bottom of page