top of page

Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

2 hours ago
1 min read

Պարզվում է Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:

«Նիկոլ Փաշինյանը որոշել է խափանել մեր բազմազավակ ընտանիքի կենսագործունեությունը, հնարավորություն չտալով մեզ վճարել բնակարանի կոմունալ վարձերը, երեխաների ուսման վարձերը, առողջապահական և հանրային ծառայությունները, ձեռք բերել սնունդ երեխաների համար»,-գրել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իր բանկային հաշիվների վրա, որն անմիջապես իրականացվել է Հարկադիր կատարման ծառայության կողմից։



«Իմ բազմազավակ ընտանիքը զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից՝ քաղաքական մրցապայքարին չդիմացող մի խղճուկ իշմարատու թույլիկի պատճառով»,- նշել էր նա։

 
 
1/3831
bottom of page