Հիվանդանոց տեղափոխված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
- 2 hours ago
- 1 min read

Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր նախօրեին ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Ազատությանը»հայտնել են ԲԿ-ից:
Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ փոքրիկը նախորդ գիշերն էր բուժկենտրոն տեղափոխվել:
Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, մեկ հոգի ձերբակալված է:
Ավելի վաղ ՆԳ նախարարը հայտնել էր, որ 1.2 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության արդյունք է, այլ դիտավորյալ արարք:




















