top of page

Ամիօ բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը՝ ավելի քան 150%

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Ամիօ բանկը ամփոփում է իր գործունեության երկու տարին։ 2023-2025 թվականները բանկի համար նշանավորվել են կայուն զարգացմամբ, ռազմավարական առաջընթացով և շուկայում դիրքերի էական ամրապնդմամբ։

Այս ժամանակահատվածում Ամիօ բանկը գրանցել է տպավորիչ ֆինանսական արդյունքներ, որոնք վկայում են արդյունավետ կառավարման, հստակ ռազմավարության և ճիշտ ընտրված զարգացման ուղու մասին։

Մասնավորապես, բանկի շահույթի աճի միջին տարեկան տեմպը 2023-2025թթ․ ընթացքում կազմել է ավելի քան 150%՝ մինչև հարկումը։

Այս ցուցանիշը խոսում է ոչ միայն բանկի ֆինանսական կայունության, այլև շուկայի փոփոխություններին արագ հարմարվելու, ինչպես նաև առկա ռեսուրսները նպատակային և արդյունավետ օգտագործելու կարողության մասին։

Գրանցված աճը պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով՝

  • Հաճախորդակենտրոն մոտեցմամբ և ծառայությունների շարունակական զարգացմամբ, որոնց շնորհիվ բանկը հետևողականորեն ընդլայնում է իր հաճախորդների շրջանակը և ամրապնդում նրանց վստահությունը,

  • Գործընթացների շարունակական թվայնացմամբ, որի արդյունքում բանկային ծառայություններից օգտվելը դառնում է ավելի հեշտ, արագ և հասանելի,

  • Ուժեղ և նվիրված թիմով, ինչպես նաև երկարաժամկետ ռազմավարական տեսլականով։

Թեև ֆինանսական աճը բանկի հիմնական նպատակներից մեկն է, այդ նպատակին հասնելու ճանապարհին Ամիօ բանկը առանձնահատուկ կարևորություն է տալիս հաճախորդների փորձառության շարունակական բարելավմանը։

Ամիօ բանկը շարունակում է իրագործել իր առաքելությունը՝ առաջարկելով ժամանակակից, վստահելի և արդյունավետ բանկային լուծումներ՝ նպաստելով ինչպես իր հաճախորդների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայուն զարգացմանը։

Բանկի առաջարկած ծառայություններին և վերջին նորություններին ծանոթանալու համար այցելեք amiobank.am։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 
 
bottom of page