top of page

Հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցում կայանված «Mazda CX-5»-ում

  • Feb 24
  • 1 min read

Այսօր ժամը 06:30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի 9ա շենքի դիմաց կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայի առջևում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ավտոմեքենայի սեփականատեր Տիգրան Մարգարյանը, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը։



Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 
 
bottom of page