Սահմանամերձ Կութ գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ունեցել է ընդամենը մեկ առաջին դասարանցի
- 15 hours ago
- 1 min read

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ունեցել է ընդամենը մեկ առաջին դասարանցի։ Panorama.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանը նշեց՝ Կութ գյուղի միակ առաջին դասարանցուն դիմավորել են շատ լավ, ինչպես կարգն է։
«Պաշտոնապես ընդունել ենք, հիմնը՝ հնչեցրել, բարի մաղթանքներով, իր առաջին դասագրքերն ուսուցիչը տվել է։ Գիտելիքի օրն անցել է նորմալ, յուրքանչյուրն իր դասարանում։
Դպրոցը փոքրաթիվ է՝ 10 աշակերտ ունի։ Տնօրենի խոսքով՝ սակաթիվ լինելը պայմանավորված է գյուղում ծնելիության նվազման հետ։
«Շրջանավարտներն ավարտում, գնում են։ Չորս, հինգ կամ երեք շրջանավարտ ենք ունենում։ Գյուղում ծնունդ չկա, սա է պատճառը, որ մեկ աշակերտ ենք ունենում։ Երիտասարդները չեն պսակվում, ծնունդ չունենք»,-ցավով նշեց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ համաձայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այս պահին առկա տվյալների՝ այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։




















