«Հրապարակ»․ Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է
- 1 hour ago
- 1 min read

Չնայած նշելու առանձնապես առիթ չկա, սակայն արցախյան քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է այսօրվան, քանի որ վերջապես մի վայրում կկարողանան հավաքվել եւ հույս ունեն, որ քաղաքական մեծամասնության՝ «Ազատ հայրենիքի» պատգամավորներին կկարողանան պատասխանատվության առջեւ կանգնեցնել ու ստիպել, որ Արցախի նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնները համալրեն։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական է ներկայացրել։ Դանիելյանն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։
Դանիելյանի հրաժարականից ուղիղ երկու ամիս անց այդ պաշտոնը թափուր է, որեւէ ուժ չի համարձակվում պատասխանատվություն ստանձնել, քանի որ ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, դեմ են Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակությանը, անգամ չեն համարձակվում հավաքվել, քննարկել հարցը, նման փորձեր արվել են, բայց ոչ մեկը չի ներկայացել հանդիպման։




















