top of page

Փաստաբան Արսեն Բաբայանն առաջադրվել է ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածու

1 hour ago
1 min read

Բաբայանը նշել է, որ պետական ծառայության և փաստաբանական գործունեության տարիների փորձը հիմք է տալիս իրեն օգտակար լինելու հանձնաժողովի աշխատանքում։

Ըստ նրա՝ արդարացի, կանխատեսելի և համարժեք կարգապահական պրակտիկան փաստաբանության ամուր և կայուն զարգացման կարևորագույն գրավականներից է։

«Վստահ եմ, որ իմ փորձառությունն օգտակար կլինի այդ աշխատանքի համար»,- գրել է փաստաբանը՝ գործընկերներին կոչ անելով քվեարկել իր օգտին։

ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական տվյալներով՝ Արսեն Բաբայանը գրանցված է կարգապահական հանձնաժողովի անդամի թեկնածուների թվում։ Հանձնաժողովի անդամների ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։


 
 
1/3936
bottom of page