top of page

Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները խnւլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

5 hours ago
1 min read

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ին Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի, որը նոյեմբերի 17-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։

Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։


 
 
1/3936
bottom of page