Դեկտեմբերի 26-ին կկայանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը
2 hours ago
1 min read

ՀՖՖ Գործադիր կոմիտեն ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովի անցկացման օր է ընտրել դեկտեմբերի 26-ը։ Այն կմեկնարկի ժամը 12։00-ին` ՀՖՖ գլխավոր գրասենյակում (Խանջյան 27):
ՀՖՖ հաղորդմամբ, ժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի կանցկացվեն նաև Գործադիր կոմիտեի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ։
ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը պաշտոնում վերընտրվել է 2023 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Արմեն Մելիքբեկյանը հայտնել էր, որ մտադրություն չունի դեկտեմբերին առաջադրվել նույն պաշտոնում։
Հիշեցնենք նաև՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկելով Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։




















