top of page

Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո

2 hours ago
2 min read

Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա: Կան ծանոթ մարդիկ, որոնք քիչ բան չեն արել ինձ համար: Ես դա հիշում եմ: Գուցե որևէ նախագահ ունի ընկերներ: Ես իմ մասին եմ ասում: Գիտեք, ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել: Իբր ընկերներ են և այլն: Ահա, դու պետք է նրա համար այնտեղ ինչ-որ բան անես ուրիշների հաշվին: Եվ դա հասնում է կոռուպցիայի», - ասել է Լուկաշենկոն:

Երկրի ղեկավարը պարզաբանել է, որ իր համար դա անընդունելի է:

«Ուստի ընկերներ ես, հավանաբար, չունեմ: Կան լավ մարդիկ, որոնց հետ ես կարող եմ շփվել, խոսել և այլն: Բայց միշտ հիշում եմ, որ ես նախագահ եմ: Դա խնդիր չէ՝ օգնելը: Բայց պետք է հասկանալ, որ քեզ տեսնում է մարդկանց զանգված: Եվ բոլորն օգնություն են ուզում»,- մատնանշել է Լուկաշենկոն:

Նրա կարծիքով, թերևս, ընկերներ նա կարող է անվանել որդիներին, որոնք երբեք քեզ չեն դավաճանի, և որոնք կանեն այնպես, ինչպես դու պահանջում ես և ինչպես կասես:

Լուկաշենկոն նաև պատմել է, որ արդարությունն իր գլխավոր կարգախոսն է: Նախագահը հիշել է, թե ինչպես օրերս Շկլովի շրջանի Գորոդեց ագրոքաղաքում շփվում էր մարդկանց հետ, որոնցից շատերի հետ նախկինում աշխատել է գյուղատնտեսության ոլորտում:

«Խիստ էին կարգապահությունն ու պահանջները: Բայց միշտ արդար էր: Դա իմ կարգախոսն է: Հիմքում պետք է լինի արդարությունը: Եվ մեզ մոտ՝ արևելյան սլավոններիս մոտ, հիմա արդարության խստագույն պահանջարկ կա: Մարդիկ արդարություն են ուզում: Արևմտյան Եվրոպայում, ես գիտեմ այդ մարդկանց, նրանց մոտ փոքր-ինչ այլ է: Իսկ մեր մարդիկ երբեք չեն հանդուրժի անարդարությունը», - հայտարարել է հանրապետության ղեկավարը:

Բացի այդ, Լուկաշենկոն շոշափել է կրոնի թեման՝ նշելով, որ մեծ իշխանություն ունեցող մարդկանց համար ավելորդ չէ հիշել դրա մասին:

«Բոլորն էլ հիմնականում հավատացյալ են: Եթե այդպես է, ապա Տերը տեսնում է, թե ով ինչով է զբաղված: Դա նույնպես պետք է նկատի ունենալ», - ավելացրել է նախագահը:



 
 
1/3889
bottom of page