top of page

Քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշը ոչ միայն այն է, թե որքան է վաստակում, այլ այն՝ որքան հարկ է անձամբ վճարում բյուջե. Նիկոլ Փաշինյան

  • Apr 15, 2025
  • 1 min read

Անշարժ գույքի հարկից ոչ մի լումա չի մտնում պետական բյուջե, այլ բացառապես համայքնային բյուջեներ և պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ 2024 թվականին 2017 թվականի համեմատ, ՀՀ համայնքների բյուջեները եռապատկվել են, ընդ որում, ոչ միայն անշարժ գույքի հարկի հաշվին: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անշարժ գույքի այդքան քննարկված և քննադատված հարկի նոր դրույքաչափերը հիմնականում ծանրացել են 100 մլն դրամ և ավելի արժեք ունեցող այսինքն միջինից ավելի բարձր գին ունեցող գույքերի վրա: Մեր երկրում 100 մլն դոլար և ավելի արժեք ունեցող գույքերը ըդնհանուր գույքերի մեջ 0.62 տոկոսն են, բայց այդ 0.62 տոկոսը մեր կատարած բարեփոխումների արդյունքում վճարում է անշարժ գույքերի հարկի 42.7 տոկոսը, հիմա աղմուկը իմացա՞ք որտեղից է»,- ասաց նա:

 
 
1/3719
bottom of page