Ճանապարհ է փակվելու
- Armen Sukiasyan
- 3 hours ago
- 1 min read

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված:
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով»: