top of page

«Դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 12-ից հետո»․ ԴՕԿ

  • Aug 30, 2025
  • 1 min read

Ինչպես հայտնել էինք՝ օգոստոսի 29-ին ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի գործով դատական վերջին լսումներն էին։ Հիշեցնենք՝ Ղուկասյանն արդեն 6 ամիս է գտնվում է Լաս Վեգասում՝ Հենդերսոնի կալանավայրում։


ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը որոշ մանրամասներ է հայտնել դատական վերջին նիստից․ «Վարդան Ղուկասյանի դատալսումները շուրջ վեց ժամ տևած այսօրվա դատական նիստով ավարտվեցին։ Մինչև սեպտեմբերի 12-ը դատավարական կողմերը կդիմեն գրավոր դիրքորոշումներով, որից հետո կհրապարակվի դատական ակտը։


Ավելի մանրամասն իրավական տեղեկություններ կստանաք փաստաբանական թիմից և անձամբ պարոն Ղուկասյանից»,- դրել է Խուդավերդյանը։

 
 
1/3521
bottom of page