Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ մանրամասներ
- Arevik Charchyan

- Dec 3, 2024
- 1 min read

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի մարզիկների մրցաշարին Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով, հայտնել է ՀԱՕԿ-ը։
Հայաստանը հանդես կգա 9 մարզիկով:




















