top of page

Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, վաղուց հանձնված կլիներ

7 hours ago
1 min read

Փաշինյանն այսօր հերթական գրոհի մեկնարկը տվեց՝ Սամվել Կարապետյանի և նրա թիմի նկատմամբ։ Գրոհ, որն ունի լուրջ դրդապատճառներ՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի համար։ Փաշինյանին թվում է, թե ինքն է Հայաստանում ամեն ինչ որոշողը, այնինչ շատերը տեսնում են, որ իրականությունն այլ է։ Եվ այդ իրականության վառ ապացույցներն են Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը ու Սամվել Կարապետյանը։


Եթե Քոչարյանը, Ծառուկյանը քաղաքական կյանքով ապրած մարդիկ են, որոնք գիտեն քաղաքականության գինն ու կանոնները, ապա Կարապետյանի դեպքում իրավիճակն այլ է։ Սամվել Կարապետյանը բազմիցս ապացուցել է, որ իր խոսքի տերն է, պատրաստ է պատասխանատվություն կրել իր որոշումների համար, չի պատրաստվում նահանջել և հրաժարվել իր սկզբունքներից, և գործարքի գնալ Փաշինյանի հետ։


Ուրիշ մեկը լիներ Կարապետյանի տեղը, Փաշինյանը վաղուց իր ուզածին հասած կլիներ։ Եթե օրվա իշխանությունը տարիներ շարունակ ամենուր պառակտումներ չսերմաներ, եթե ընդդիմադիր դաշտը մասնատված չլիներ, ապա Սամվել Կարապետյանի՝ քաղաքական իշխանություն ստանձնելու ճանապարհը, թերևս, հաշված ժամերի հարց կլիներ։


Նիկոլին թվում էր, թե բիզնեսը խլելով, քաղաքական հետապնդումներ իրականացնելով և մարդուն բանտարկելով՝ կարող է լռեցնել, կոտրել նրա կամքն ու ստիպել վերադառնալ իր գործերին՝ փող աշխատելուն։ Սակայն մարդիկ տարբեր են։ Ոչ բոլորն են պատրաստ իշխանության ճնշման ներքո ծնկի գալ։ Ոչ բոլորին է հնարավոր վախեցնել, լռեցնել կամ ստիպել հրաժարվել իրենց ասածից, գործից։

Եվ սա չի կարող հասկանալ միայն այն մարդը, ով դիմացինին չափում է սեփական արշինով։ Նիկոլը, հանձինս Կարսպետյանի, բախվել է մի իրականության հետ, որտեղ իր կամքը չի կարողանում թելադրել։ Որտեղ իր վախերն ու շահասիրությունը տեղ չունեն, ամեն գնով իշխանության հասնելու եւ այդ իշխանությունը պահելու ճանապարհին ամեն ինչ ավերելու, կործանելու խելահեղությունը չկա։



 
 
1/3882
bottom of page