Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. Արաղչի

Պարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաս հասցնել գազի միջազգային շուկաներին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ տուժելու են և՛ մատակարարները, և՛ գնորդները:
«Ինչպես գազի մատակարարների, այնպես էլ սպառողների մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում այն քանդիչ ազդեցությունը, որը միջազգային շուկաների վրա կարող է ունենալ Պարսից ծոցում Իսրայելի կողմից հրահրված ցանկացած ռազմական արկածախնդրություն», - գրել է նա X-ում:
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իրանի էներգետիկ դիվանագիտությունը «զարգացում է ապրել» Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) ութերորդ գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Մոսկվայում երեքշաբթի օրը: Նա հավելել է, որ քննարկումները վերաբերել են «գլոբալ գազային շուկաներին և էներգետիկ անվտանգությանը»:




















