top of page

Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում

  • 3 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսան Շերամ 90/6 հասցեում գործող «Silk Soft» անձեռոցիկի գործարանում հրդեհ է բռնկվել։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։



Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գործարանի աշխատակիցներն ու քաղաքացիները։ Ըստ նախնական տեղեկություններ՝ տուժածներ չկան։



Թե ինչն է եղել նշված գործարանում առաջացած կրակի պատճառը, պարզվում է։

 
 
1/3419
bottom of page