top of page

Ինչո՞վ կզբաղվի Մխիթարյանը կարիերան ավարտելուց հետո․ ֆուտբոլիստը բացել է փակագծերը


Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ:

Այս մասին նա հայտնել է YouTube-ի FROG TALKS ալիքի հաղորդման ժամանակ:


«Ես ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Մարզչական աշխատանքը շատ ավելի շատ ժամանակ է պահանջում, ինչպես նաև վերլուծություն, քննարկումներ ֆուտբոլիստների հետ։ Այնպես որ, ես դա չեմ ուզում: Գուցե մարզական տնօրեն»,-ասել է 35-ամյա կիսապաշտպանը։

Մխիթարյանի խոսքով՝ կարիերան ավարտելուց հետո նա կմնա Միլանում, մինչև որդին մեծանա և որոշի՝ ուզու՞մ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ:

«Եթե նա ուզենա ֆուտբոլիստ դառնալ, ապա կմնանք Միլանում, իսկ եթե ոչ, ապա Հայաստան կվերադառնանք», – ասել է Հենրիխը:

Հենրիխ Մխիթարյանը նվաճեց Իտալիայի 2–րդ սուպերգավաթը և իր կարիերայի 23-րդ տիտղոսը։

Comments


bottom of page