Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
- 4 hours ago
- 1 min read

Որևէ երկիր Արցախի անկախությունը չէր ճանաչել, Արցախը ինքնորոշման ճանապարհին էր, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով Փաշինյանի հայտարարությունների մասին
«Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն կասկածի տակ չեն դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց իրենք, Մինսկի խմբի համանախագահ լինելով, ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես, ես էլ եմ ճանաչել, լռիվ աբսուրդային իրավիճակ է, սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է, նույնը կարող է ասել Ֆրանսիայի մասին»,-նշել է երկրորդ նախագահը։




















