top of page

Ողբերգական վթար Շիրակում. 21-ամյա երիտաարդը մահացել է

  • 2 minutes ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։



Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 
 
1/3519
bottom of page