top of page

Մահացել է Գագիկ Սաֆարյանը

  • Jan 6
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 5-ին, 63 տարեկան հասակում մահացել է ոստիկանության պահեստազորի գնդապետ Գագիկ Սաֆարյանը։ Նա մեծ ավանդ ունի Ներքին գործերի նախարարությունում, մասնավորապես Ճանապարհային ոստիկանությունում և զբաղցրել է կարևոր պաշտոններ։ 



Գագիկ Սաֆարյանի կենսագրությունը:



Ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 23-ին ք. Երևանում:



Կրթություն


1979-1984 թթ. – ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ



Աշխատանքային գործունեություն


25.02.2022 թ. – ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար



2018–31.03.2021 թթ. – «Վի Իքս Սովթ» ՍՊԸ՝ նախագծերի համակարգող



2007-26.06.2018 թթ. – ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժնի պետ



20.03.1997 թ. – ՀՀ ներքին գործերի նախարարություն



01.02.1995–01.11.1995 թ. – ՀՀ հարկային տեսչության Արաբկիրի շրջանային օպերատիվ բաժին



1990-1994 թթ. – Ձեռնարկատիրական գործունեություն



1988-1990 թթ. – ՀԼԿԵՄ 26 կոմիսարների շրջկոմ՝ բաժնի վարիչ



1984 թ. – ԵրՄՄԳԻ՝ ինժիներ



Այլ տվյալներ



Ոստիկանության պահեստազորի գնդապետ



Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 
 
1/3405
bottom of page