top of page

Ոսկու էժանացումից հետո շուկայում ակտիվություն է. Ի՞նչ է սպասվում առաջիկայում

Nov 3
1 min read

Անցյալ շաբաթ ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց 3900 դոլարից ցածր իջավ՝ հասնելով վերջին մեկ տարվա նվազագույն ցուցանիշին։ Թանկարժեք այս մետաղի էժանանալուց հետո շուկայում որոշակի ակտիվություն է նկատվում, գնորդները սկսել են օգտվել ցածր գներից։

Երևանյան ոսկու շուկաներն էլ անցած հանգստյան օրերին ավելի մարդաշատ էին, ոսկու վաճառքով զբաղվողները տարակուսած էին՝ չիմանալով վաճառքներ անե՞ն, թե՞ սպասեն թանկացմանը։

«Ոսկին էսօր շան ոտքի հետ գնում է»,-նեղսրտեց Մալաթիայի ոսկու շուկայի ձեռներեցներից մեկը։

Ի՞նչ է սպասվում առաջիկայում։ Ոսկու համաշխարհայն շուկայի ռազմավարագետներից մեկի կարծիքով՝ այս մետաղը  դեռ դժվարին ճանապարհ ունի անցնելու։

Թանկարժեք մետաղների, բորսային առևտրի ու կրիպտոարտադրության մեջ մասնագիտաացված Kitco News միջազգային լրատվական գործակալության փոխանցմամբ, Pepperstone-ի շուկայական ռազմավարագետ Դիլին Վուն թանկարժեք մետաղների վերաբերյալ իր վերջին զեկույցում նշել է՝ ոսկու գինը կրկին բարձրանա՝  մեկ ունցիայի դիմաց հասնելով ու նույնիսկ անցնելով 4000 դոլարից՝ վերջին շրջանում նկատվող անկման ճնշումը թուլացնելու և տեխնիկական ավելի կայուն վերականգնման համար հիմք ստեղծելու նպատակով։

Վուն նշել է, որ անցյալ շաբաթ ոսկու տեխնիկական պատկերը զգալիորեն վատթարացել է, քանի որ գները իջել են 4000 և 3900 դոլար (մեկ ունցիայի դիմաց)։ Վաճառքի ճնշման հետևանքով գները հասել են 3870 դոլարի՝ գրանցելով ամենացածր ցուցանիշը վերջին մեկ տարվա ընթացքում։ Շաբաթվա սկզբին, ցածր գներից օգտվել ցանկացող գնորդների ակտիվության ֆոնին, ոսկու սփոթ (անհապաղ առաքման) գինը կազմել է 3952,30 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց՝ օրվա ընթացքում աճելով 2%-ով։

Չնայած գների վերականգնման վաղ նշաններին, փորձագետը նշել է, որ ոսկին դեռևս բախվում է անկման որոշակի ռիսկերի, դրանցից են  տոկոսադրույքների բարձրացումը, անցյալ շաբաթ տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ վաճառքը (այդ թվում՝ ուրբաթ օրը Intel-ի բաժնետոմսերի գրեթե 29%-անոց անկումը), ինչը մտահոգություններ է առաջացրել արհեստական ​​բանականության ենթակառուցվածքներում չափազանց մեծ ներդրումների, ինչպես նաև այդ ծախսերից ակնկալվող հնարավոր եկամտաբերության վերաբերյալ։


 
 
1/3935
bottom of page