Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 6 տարի 3 ամիս ժամկետով դատապարտվել է ազատազրկման
12 hours ago
1 min read

Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվեց Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին:
Հիշեցնենք՝ պաշտպանական կողմը ավելի վաղ ահազանգել էր Մասիս համայնքում ընտրություններից առաջ համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործով նոր զարգացումների և ընտրություններին նրա մասնակցությանը հնարավոր խոչընդոտներ ստեղծելու մասին։




















