top of page

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված գիշերային հսկողության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտման դեպք

6 hours ago
1 min read

2026 թվականի նոյեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կազմակերպված գիշերային հսկողության արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 40 վարչական իրավախախտման դեպքեր։

Մասնավորապես՝

-ժամը 24։00-ից հետո առևտրային օբյեկտներն աշխատացնելու,

-լռության կանոնները խախտելու,

-ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի կազմակերպման,

-ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի վերաբերյալ։


 
 
1/3935
bottom of page