«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված
2 hours ago
1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը մեծ թափով շարունակում է մայրաքաղաքն ապօրինի շինություններից ու կրպակներից մաքրելու իր կոշտ քաղաքականությունը: Այս անգամ հերթը հասել է Արաբկիր վարչական շրջանին, որտեղ ծանր տեխնիկան մեկը մյուսի հետեւից գետնին է հավասարեցնում տասնամյակներով գործող տաղավարները: Սակայն այս գեղեցիկ փաթեթավորված օրինականության վերականգնումն ունի հակառակ, շատ ավելի մութ ու ցավոտ կողմը:
Իսկ ի՞նչ անի քաղաքացին ձմռան շեմին: Ինչպե՞ս պահի իր ընտանիքը: Գուցե քաղաքապետարանը քանդելուց առաջ այլընտրա՞նք առաջարկեր, նո՞ր անցներ չարեփոխմանը:
Սա արդեն ոչ թե համայնքային կառավարում է, այլ՝ սեփական ժողովրդի սոցիալական խնդիրների հանդեպ բացարձակ անտարբերություն: Մնում է ասել՝ դիմացեք, հայե՛ր»։




















