top of page

Գոհար Աբաջյանը ևս իր սուրճի փողը որոշել է մեզանից, այսինքն` պետական բյուջեից կորզել, այդ նպատակով գնելով 156 հազար դրամի սուրճ։

  • 9 hours ago
  • 1 min read

Տրոլեյբուսով աշխատանքի գնալ խոստացող, փոշեկուլի ապառիկը մի կերպ վճարող ազնիվների ներկայացուցիչները ծախսային նոր հորիզոններ են նվաճում։


Այսպես, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ով, չգիտես ինչու, չգիտես ոնց նշանակվելով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն, ենթադրաբար պետք է զբաղվեր դեպի ՀՀ ներդրումներ ներգրավելու գործով։


Թեև այս ուղղությամբ ոչ մի նորություն չկա, բայց Աբաջյանի ղեկավարած հիմնարկի «պադավատների» ծախսերը հասել են աստղաբաշխական թվերի. միայն 2 ավտոմեքենայի սպասարկման համար հատկացվել է 2.5 միլիոնական դրամ, իսկ մեքենաների լվացման համար` 390 հազար դրամ։


Հավելենք, որ ինչպես «իրեն հարգող ցանկացած ՔՊ֊ական», Գոհար Աբաջյանը ևս իր սուրճի փողը որոշել է մեզանից, այսինքն` պետական բյուջեից կորզել, այդ նպատակով գնելով 156 հազար դրամի սուրճ։


Հ.Գ. Թերևս մեր զարմանքը տեղին չէ, քանի որ եթե պաշտոնյաները չեն աշխատում, տրամաբանորեն պետք է սուրճ խմեն, բայց լավ կլինի, որ դա չանեն մեր հաշվին։



 
 
1/3734
bottom of page