top of page

Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ

  • 8 hours ago
  • 1 min read

Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը։ Սա վկայում է այն մասին, թե ինչպես են Մերձավոր Արևելքի երկրները միավորվում և թե ինչպես են նրանք վերջապես կարողանալու ավելի արդյունավետ պաշտպանել իրենց։ Շնորհավորում եմ այս երեք երկրների մեծ ղեկավարությանը։ Սա մեծ, համարձակ և կարևոր առաջին քայլ է»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Մեքքայի համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 7-ին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից: Այն նախատեսում է, որ երկրներից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես ագրեսիա համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։

 
 
1/3734
bottom of page