top of page

Հայաստանի Մ-19 հավաքականը 10 ֆուտբոլիստով ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

1 hour ago
1 min read

Կիպրոսի Սոտիրայի քաղաքային մարզադաշտում այսօր՝ նոյեմբերի 17-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի 2026/2027 թթ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումը, որում Հայաստանի Մ-19 հավաքականը 2-2 հաշվով ավարտեց մրցավեճը Կիպրոսի ընտրանու հետ։

Ինչպես և Ալբանիայի դեմ նախորդ խաղում, այս անգամ ևս հանդիպման մեկնարկն անհաջող դասավորվեց մեր թիմի համար․ 17-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց Հայաստանի ընտրանու դարպասապահ Արթուր Պետրոսյանը՝ թիմին թողնելով տասը հոգով։

20-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռոմպերտոս Ռոտիսը՝ առաջ մղելով դաշտի տերերին։ Սակայն մրցակցին քանապակես զիջող մեր պատանիները կարողացան բեկել խաղի ընթացքը դեռևս առաջին խաղակեսում․ 26-րդ րոպեին Դավիթ Դավթյանը 11-մետրանոցից վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 32-րդ րոպեին Դավիթ Բաթոյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին (1-2)։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Վլադիմիրոս Սավվան խփեց կիպրացիների երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Այսպիսով, Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը վաստակած 1 միավորով B լիգայի 6-րդ խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և ավարտեց իր ելույթները Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում։ Խմբի հաղթող դարձավ և որակավորման երրորդ փուլի ուղեգիր նվաճեց 6 միավոր վաստակած Ալբանիայի ընտրանին։


 
 
1/3909
bottom of page