Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին
- 3 hours ago
- 1 min read

Իրանը նոր հարվածներ է հասցրել Իսրայելին։
Իսրայելական բանակը հայտնաբերել է Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ։
«Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կանխելու համար։ Հանրությանը կոչ է արվում պատասխանատու գործել և հետևել հրահանգներին՝ սա կյանքեր է փրկում», - նշել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ Լիբանանի հարավ։
Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն մեկ շաբաթ՝ հավելելով, որ ռազմական հարվածները հետաձգվել են հինգ օրով։ Սակայն Իրանը հերքեց այս տեղեկատվությունը, և Իսրայելը մերժեց Թրամփի առաջարկը։




















