top of page

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին

  • 2 hours ago
  • 1 min read

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերումը տեղի է ունեցել մարտ ամսին։



ArmeniaSputnik-ի լրագրողը համեմատել է Sentinel 2-ի կողմից փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին արված մի քանի արբանյակային լուսանկարներ։



Լուսանկարների որակը լավը չէ, բայց դրանց համեմատությունը թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել։



Մայր տաճարը և դրա ստվերը հստակ երևում են փետրվար և մարտ ամիսներին արված լուսանկարներում։ Վերջին լուսանկարը, որը արվել է 2026 թվականի ապրիլի 2-ին, տարբերվում է մյուսներից. այս դեպքում, մայր տաճարն արդեն չկա։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին:

 
 
1/3496
bottom of page