Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելի կառավարությանը վերանայել Հայոց gեղաuպանnւթյան մասին որոշումը
- 1 hour ago
- 1 min read

«Իսրայելի կառավարության որոշումը այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորապես մտահոգիչ է»,- այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ «անընդունելի է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի խեղաթյուրումը, բարդ պատմական գործընթացները իրավական և գիտական հիմքերից հեռու քաղաքական որոշման առարկա դարձնելը»։
«Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը, այլ ավելի են խորացնում առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման հասնելու ջանքերին: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը: Ադրբեջանը կշարունակի հետևողականորեն հավատարիմ մնալ պատմական ճշմարտությունը պաշտպանելու, միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու և տարածաշրջանում կայուն խաղաղությունը խթանելու իր դիրքորոշմանը»:
Հիշեցնենք, որ Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։




















