top of page

Օբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. Զախարովա

4 minutes ago
1 min read

Օբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավաճանեցին ուկրաինացիներին: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի՝ ուկրաինացիներին դավաճանելու մասին խոսքերին:

«Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ն դավաճանում է ուկրաինացիներին: Վերջապես Օբամայի շուրթերից հնչեց այն բանի խոստովանությունը, ինչի մասին մենք վաղուց էինք խոսում: Նրա վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավաճանեցին ուկրաինացիներին, երբ ազգային շահերից հրաժարվելու և սեփական պատմությունը մոռացության տալու դիմաց նրանց նյութական բարիքներ և բոնուսներ խոստացան չակերտավոր «արևմտյան ժողովրդավարությունից: Ահա հենց այդ ժամանակ ԱՄՆ-ն՝ Օբամայի և նրա փոխնախագահ Բայդենի օրոք, դավաճանեց ուկրաինացիներին»,- գրել է Զախարովան:

Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հարց է տվել, թե արդյոք Օբաման հիշում է իր վարչակազմի ձեռնարկած բոլոր այն քայլերը, որոնք հանգեցրին Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

«Հիշո՞ւմ է արդյոք Օբաման, թե ինչպես էին իր Պետդեպարտամենտի աշխատակիցները ղեկավարում Ուկրաինայում հակասահմանադրական պետական հեղաշրջումները՝ Մայդանում բուլկիներ բաժանելով: Հիշո՞ւմ է արդյոք Օբաման, թե ինչպես Բայդենն իր հանձնարարությամբ թռչում էր Կիև՝ Ուկրաինայի նախագահի աթոռին բազմած ղեկավարելու Ուկրաինայի կառավարության նիստը: Հիշո՞ւմ է արդյոք Օբաման, թե ինչպես նույն ինքը՝ Բայդենն իր հանձնարարությամբ ստիպեց ԵՄ-ին 2014 թվականին հակառուսական պատժամիջոցներ մտցնել՝ երկնային մանանա խոստանալով»,- գրել է Զախարովան:

«Պետք է հիշել», - եզրափակել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախկի նախագահ Բարակ Օբաման, ելույթ ունենալով նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասել է, որ Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին, ովքեր պայքարում են իրենց ազատության և ժողովրդավարության համար:


 
 
1/3869
bottom of page