top of page

ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց, սկսվեց քшշքշnց, ծե ծկռտnւք. «Հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, որ բոլորը տեսնեն»

53 minutes ago
1 min read

Ազգային ժողովի նիստն այսօր թեժ է անցնում։ Արդեն երկրորդ անգամ իրավիճակը լարվեց նիստերի դահլիճում։ 

ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից արձագանքեց նրան։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրեց՝ չխոսել տեղից։ 

Այնուհետև իշխանական և ընդդիմադիր պատգամավորները իջան իրենց տեղերից, սկսեց քաշքշոց, ապա նաև ծեծկռտուք։ 

«Հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, որ բոլորը տեսնեն՝ ինչ է կատարվում։ Չեմ հայտարարելու ընդիմիջում, կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե ոչ, կամ կարող եք ցրվել և նստել ձեր տեղերը»,- ասաց Ռուբինյանը։ 


 
 
1/3869
bottom of page